Արաղչին և Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Արաղչին և Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Բաղդադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Պաղեստինի իրավիճակը:

Նախարարներն ընդգծել են մուսուլմանական երկրների միջև համագործակցության ամրապնդման և համակարգման կարևորությունը, ինչպես նաև նշել իսլամական աշխարհի խնդիրների, այդ թվում՝ իսլամաֆոբիայի լուծման համար ԻՀԿ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում