Սպիտակ տունը հաստատել է, որ Քեթի Զաքարիան, որն ընդամենը մի քանի օր առաջ է զբաղեցրել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը, լքում է այն՝ հայտնել է DW-ն: Ավելի վաղ Զաքարիայի հրաժարականի մասին գրել էին The New York Times-ը և CNN-ը:
Դրանից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Զաքարիային խորհուրդ է տվել վերանայել այդ պաշտոնում աշխատելու իր որոշումը:
«Անկեղծ ասած, նրա փոխարեն ես կվերանայեի իմ որոշումը»,- ասել Է Թրամփը, հավելել, որ ԶԼՄ-ները Զաքարիային շատ վատ են վերաբերվել, ինչն անարդար է համարում։
Զաքարիայի առաջին ճեպազրույցը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, ամերիկյան շատ լրատվամիջոցներ քննադատել են:










