2026 թվականի հոկտեմբերի 16-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Ակունք գյուղում բարձրահարկ շենք կառուցող «ԷՅՋ ԸՆԴ ԷՅ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ում։

Շրջայց-իրազեկման ընթացքում ներկայացվել են շինարարական հրապարակում աշխատանքի անվտանգության և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված պահանջները, մասնավորապես՝ աշխատողներին, ըստ կատարվող աշխատանքների բնույթի, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը և դրանց պարտադիր կրումը, կոլեկտիվ պաշտպանության միջոցների առկայությունը, առաջին օգնության տրամադրման համար անհրաժեշտ միջոցների առկայությունը, ինչպես նաև աշխատողների համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։
Իրազեկման ընթացքում պատասխաններ են տրվել գործատուի և աշխատողների բարձրացրած հարցերին։
Շրջայց-իրազեկման աշխատանքները կրել են կանխարգելիչ բնույթ՝ ուղղված շինարարական հրապարակում հնարավոր ռիսկերի նվազեցմանը և աշխատանքային անվտանգության պահանջների պահպանմանը։










