Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

ՄՄարիամ Մխիթարյան

COP17 գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փեզեշքիան-Կոբախիձե հանդիպումը

COP17 գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փեզեշքիան-Կոբախիձե հանդիպումը

Իրանի և Վրաստանի միջև երկկողմ կապերի զարգացումը պահանջում է հստակ և թափանցիկ գործնական շրջանակների մշակում՝ իրականացման կոնկրետ ժամանակացույցով: Այս մասին Երևանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում:

Իրանի նախագահը նշել է երկու երկրի միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի աճը՝ միաժամանակ ընդգծելով, որ Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անմարդկային են։

Փեզեշքիանը նաև հիշեցրել է միջուկային զենքի ստեղծումը մերժելու՝ Իրանի սկզբունքային դիրքորոշման մասին և անհիմն է անվանել երկրի դեմ ուղղված տեղեկատվական արշավը:

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է հարևան պետությունների նկատմամբ Թբիլիսիի դիրքորոշման թափանցիկությունը և հայտարարել այլ երկրների ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն մերժելու մասին:

Կոբախիձեն հույս է հայտնել, որ արտաքին գործերի նախարարությունների համակարգմամբ կողմերը կկարողանան նոր պայմանավորվածություններ ձեռք բերել տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում