ՇՄ նախարարը Չինաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի օրակարգային առաջնահերթությունները

ՇՄ նախարարը Չինաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի օրակարգային առաջնահերթությունները

Հանդիպել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Քննարկել ենք COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։

Անդրադարձել ենք նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում