Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Քյուրշադ Զոռլուն հայտարարել է, որ Անկարան և Բաքուն կարող են տարբեր մոտեցումներ ունենալ հետագա առաջխաղացման հարցերում, սակայն երկու երկիրը հարգում են միմյանց որոշումներն ու ինքնիշխան իրավունքները:
«Մեր խնդիրները կարողանում ենք քննարկել ընտանեկան շրջանակում այնպես, ինչպես վայել է մեզ»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Անկարայում Ղրղզստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը:
Զոռլուն ընդգծել է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի սերն Ադրբեջանի նկատմամբ անկեղծ է և կենտրոնացած ապագայի վրա»։ Նա նաև հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպման մասին Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որը տեղի կունենա Անկարայում՝ հոկտեմբերի 30-ին։









