ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքի տարրական դպրոցում 16-ամյա պատանին կրակ է բացել՝ սպանելով երեք երեխայի և ուսուցչի: Ավելի ուշ նրան գնդակահարել է տեղի բնակիչը` հայտնել է ոստիկանությունը։
Ոստիկանության տվյալներով՝ մահացած երեխաները 5, 8 և 11 տարեկան էին ։ 7 տարեկան ևս մեկ երեխայի և 54-ամյա ուսուցչի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց` հայտնում է BBC-ն:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձիգը ներխուժել է Silver Rail Elementary տարրական դպրոց, կրակել փակ դռների վրա։ Կասկածյալի մասին, բացի նրա տարիքից, այլ մանրամասներ ոստիկանությունը չի հայտնել: Հայտնի չէ նաև, թե արդյոք հարձակվողը որևէ կապ ուներ դպրոցի հետ:
Ըստ Բենդի ոստիկանապետ Մայք Կրանցի՝ 16-ամյա դեռահասին սպանած բնակիչը տեսել է, թե ինչպես է պատանին դպրոց մտնում, ու հետևել է նրան:
Օրեգոնի նահանգապետ Թինա Կոտեկն էլ շնորհակալություն է հայտնել տղամարդուն, որը, նրա խոսքով, «հերոսաբար միջամտել է՝ կանխելու հետագա մարդկային զոհերը»:










