Հայաստանում, ցավոք, շարունակվում են թե՛ ապօրինի անտառահատումները, թե՛ որսագողության դեպքեր են արձանագրվում, թե՛ բնության ապօրինի շահագործման օրինակներ ունենք։ Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև այս խնդիրները կառավարելու նպատակով մենք ընդամենը 2 տարի առաջ սկսել ենք Էկոպարեկային ծառայության, այսինքն՝ ըստ էության, էկոլոգիական ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում, որն այժմ գործում է մեր տասը մարզերից չորսում, և շարունակաբար կներդնենք մյուս մարզերում նույնպես։
Ծառայության խնդիրն է բնության շուրջօրյա պահպանություն իրականացնել, և մենք մտադիր ենք այս ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով»,- նշել է վարչապետը:










