Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Հայկ Կոնջորյանը և Հաոլիանգ Սյուն քննարկել են ՀՀ ԱԺ-ՄԱԶԾ համագործակցության առաջնահերթությունները

Հայկ Կոնջորյանը և Հաոլիանգ Սյուն քննարկել են ՀՀ ԱԺ-ՄԱԶԾ համագործակցության առաջնահերթությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուին։

Հայկ Կոնջորյանը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին խորհրդարանի հետ երկարամյա, վստահելի և կառուցողական գործընկերության համար։ Նա նշել է, որ տարիների ընթացքում համագործակցությունը վերաճել է կարևոր գործընկերության, որը նպաստել է խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը, օրենսդրական գործընթացների բարելավմանը, թվայնացման առաջմղմանն ու թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիական մասնակցության նոր մեխանիզմների ներդրմանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ համատեղ ջանքերն օգնել են ամուր հիմքեր ստեղծել ժամանակակից, արդյունավետ և արձագանքող խորհրդարանի կայացման համար։ Նրա դիտարկմամբ իրականացված ծրագրերը նպաստել են ինստիտուցիոնալ բարեփոխումների առավել համապարփակ շրջանակի ձևավորմանը: Հայկ Կոնջորյանը նշել է, որ այսօր առաջնահերթություն է նախորդ փուլերի ձեռքբերումների զարգացումը և արդեն մեկնարկած բարեփոխումների լիարժեք ներդրումն Ազգային ժողովի ամենօրյա աշխատանքում։

ԱԺ փոխնախագահն ընդգծել է Ազգային ժողովի իններորդ գումարման հանձնառությունը խորհրդարանի արդիականացման օրակարգն առաջ մղելու գործում։ Նա բարձր է գնահատել խորհրդարանական զարգացման ուղղված նոր ծրագրի մեկնարկը՝ այն դիտարկելով որպես առանցքային հնարավորություն՝ բարեփոխումների լիարժեք ինստիտուցիոնալացման և արդյունավետ իրականացման տեսանկյունից: Հայկ Կոնջորյանի համոզմամբ այս գործընկերության հաջողությունը պայմանավորված է համատեղ պատասխանատվությամբ։ Ընդգծվել է, որ համատեղ տեսլականի և ամուր գործընկերության շնորհիվ հնարավոր է բարձրացնել գործունեության արդյունավետությունն ու մեծացնել ներդրումը ժողովրդավարական կառավարման զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հաոլիանգ Սյուն նշել է, որ Հայաստան կատարած վերջին այցից հետո ականատեսն է այն վերելքին, որն ապրել է մեր երկրի տնտեսությունն անկախացումից ի վեր։ Նրա խոսքով պետական հաստատությունների գործունեության արդյունավետությունն ուղղակիորեն ազդում է քաղաքացիների կյանքի որակի և կենսամակարդակի բարձրացման վրա, ինչը, նրա դիտարկմամբ, Հայաստանի կառավարության առանցքային նպատակներից է։ Հաոլիանգ Սյուն ընդգծել է համագործակցության շարունակականության ապահովման և հետագա ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման պորտֆելի ղեկավար Վահան Ասատրյանը, Խորհրդարանի զարգացման (FORSETI) և Ընտրական համակարգերի կառավարման (ARTEMIS) ծրագրերի ղեկավար Ռուզաննա Հայրապետյանը։

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց են փոխանցել ՄԱԶԾ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև ՀՀ ԱԺ իններորդ գումարման ընթացքում (2026-2031) խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

ՄԱԶԾ-ի՝ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի կառավարությունների և ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում