Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

Լուծումը պիտի լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ ու էքսկլավներ չլինեն. Փաշինյանը՝ սահմանազատման մասին

Լուծումը պիտի լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ ու էքսկլավներ չլինեն. Փաշինյանը՝ սահմանազատման մասին

«Տարածքային փոխանակում» ասվածն իրավական բարդ գործընթաց է: Այդ մասին Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով երկու կողմում անկլավներ ու էքսկլավներ չունենալու՝ նախօրեին արած իր հայտարարության մասին հարցին:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախկինում էլ բազմիցս ասել է, որ կա խնդրի լուծման մի քանի տարբերակ, բայց իմաստն այն է, որ լուծումը լինի այնպիսին, որ սահմանի երկու կողմերում անկլավներ ու էքսկլավներ չլինեն: Նման սցենարները, ըստ Փաշինյանի, նորություն չեն, դրանք նախկինում էլ քննարկվել են:

«Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի մի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու՝ ընդհուպ այդ գյուղերի բնակիչների շրջանում, թե ոնց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու, երկու սահման անցնելը և այլն: Դրա համար այդպիսի ըմբռնում եղել էլ է, այնպես չէ, որ այդտեղ նորություն կա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ մասին նախկինում ասել է:

«Հիշո՞ւմ եք՝ նաև ասել եմ, թե կարևոր է՝ ինչ պրոցեսի ենք գնում. ուզում ենք իրար համար պրոբլեմնե՞ր ստեղծել, թե՞ լուծել պրոբլեմները, և ինչ-որ դարակազմիկ էջ փակել ու նոր էջ բացել: Երկրորդ տրամաբանությամբ գնալու պարագայում հավանականությունը մեծանում է, որ այսպիսի լուծում կլինի: Տեխնիկապես և իրավաբանական առումով դա ի՞նչ ձևակերպում կստանա, օրինակ՝ նման սցենարի դեպքում հանրաքվե՞, թե՞ ոչ հանրաքվե, այսինքն՝ դա իրավաբանական վերլուծության հարց է...

Նախ պետք է տեղի ունենա սահմանազատում, տարածքների ճշգրիտ տեղորոշում: Մենք պետք է իմանանք՝ Արծվաշենի տարածքը ինչքան է, որտեղով է [անցնում], ֆիզիկական ի՞նչ տարածք է իրենից ներկայացնում, որպեսզի կարողանանք խնդրին իրավական ու քաղաքական առումով ճիշտ լուծում տալ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ տարբերակը միշտ քննարկվել է, և որ դա նորություն չէ:

«Նորությունն այն է, որ դրա մասին ավելի պարզ ու բաց եմ խոսել, չնայած նախկինում ուշադիր դիտորդը կնկատեր, որ դա տարբերակներից մեկն է»,- ասաց նա և հավելեց, որ կարծում է՝ խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ ենք մտել, և կարևոր է համարում մինչև 2031 թվականը պրոցեսը հասցնել ավարտին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում