Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Համբարձում Մաթևոսյանը COP17-ին ընդառաջ հանդիպել է Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարին

Համբարձում Մաթևոսյանը COP17-ին ընդառաջ հանդիպել է Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ին ընդառաջ հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ։

Նախարարությունից հայտնում են՝ COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային պատվիրակություններ։ Համաժողովի շրջանակում նախարարը իր առաջին երկկողմ հանդիպումն անցկացրել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության տեղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Մանալ Ավադի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Ամալ Աֆիֆին։

Եգիպտացի գործընկերոջ հետ նախարարը քննարկել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով, մասնավորապես, թափոնների կառավարման, արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի, կենսաբազմազանության պահպանության և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ուղղություններով իրականացվող աշխատանքներին։

Գործընկերները հետաքրքրություն են հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման փորձի նկատմամբ՝ ցանկություն հայտնելով այցելել այդ տարածքներ և տեղում ծանոթանալ իրականացվող բնապահպանական ծրագրերին։

Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի օրակարգային հարցերին։

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Եգիպտոսի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բնապահպանական գործընթացներում՝ ընդգծելով կառուցողական երկխոսության և համագործակցության նշանակությունը՝ COP17-ի շրջանակում գործնական արդյունքներ ապահովելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում