Սահմանադրական դատարանը չի կարողացել նոր նախագահ ընտրել

Սահմանադրական դատարանը չի կարողացել նոր նախագահ ընտրել

Սահմանադրական դատարանում այսօր մի քանի ժամ շարունակ փորձել են նոր նախագահ ընտրել: Առաջադրվել է երկու թեկնածու. Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել է, իսկ Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը:

Երկու թեկնածուներից ոչ ոք առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ չի հավաքել: Անցկացվել է երկրորդ փուլ, որի ընթացքում ևս բարձր դատարանի նախագահ չի ընտրվել: Առաջիկայում կանցկացվեն դատարանի նախագահի նոր ընտրություններ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին լրացել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Դիլանյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր:

Սահմանադրական դատարանն իր կազմից պետք է ընտրի նոր նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում