ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico

ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico

Եվրոպական ընկերությունները միավորում են ջանքերը, որպեսզի զսպեն ամերիկյան Starlink հսկայի գերիշխանությունը արբանյակային կապի ոլորտում՝ հաղորդում Է Politico-ն:

«Փարիզում կայացած միջազգային տիեզերական գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել եվրոպական առաջատար խաղացողներին ստեղծել նոր դաշինք, արբանյակային կապի իրենց համատեղ ներուժն ամրապնդելու համար»,- նշում է թերթը։

Կոչի նպատակը, ըստ պարբերականի, Եվրոպայի ռազմավարական և տեխնոլոգիական պատասխանն է Իլոն Մասկի Starlink ընկերության գերիշխանությանը։

Թերթի տեղեկությամբ՝ Մակրոնի ելույթը, որը տեղի է ունեցել անցյալ ամիս, դարձել է «հրապարակային աջակցություն կուլիսային նախաձեռնություններին»: Նպատակն է խրախուսել ԵՄ խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններին՝ ակտիվորեն յուրացնելու արբանյակի հետ ուղիղ կապի (direct-to-device) տեխնոլոգիան՝ բջջային ազդանշանի փոխանցումն արբանյակներից անմիջապես հեռախոսներին:

ԵՄ երկրների կապի նախարարները երեքշաբթի Իռլանդիայում քննարկել են օրենսդրական նախաձեռնություն, որը կարող է հեշտացնել եվրոպական առաջատար օպերատորների մուտքն արբանյակային հաճախականություններ:

«Այս ծրագիրը ենթադրում է միավորել Deutsche Telekom-ի, Orange-ի, Vodafone-ի և Telefónica-ի ջանքերը՝ կարևոր և պահանջված հաճախականություններ ստանալու համար, որոնք հասանելի կլինեն հաջորդ տարի»,- գրում է Politico-ն՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում