ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել Martlet թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների մատակարարումն Ուկրաինային

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել Martlet թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների մատակարարումն Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդրյու Բըրնհեմը չորեքշաբթի Դաունինգ սթրիթում կընդունի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Հանդիպման ընթացքում նա կհայտարարի, որ Լոնդոնն արագացնելու է բրիտանական արտադրության Martlet թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռների (LMM) մատակարարումն Ուկրաինային։

«Իմ ուղերձը ուկրաինացի ժողովրդին շատ պարզ է. մենք ձեզ հետ ենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և կցուցաբերենք ավելի լայնածավալ և օպերատիվ աջակցություն», - վարչապետի գրասենյակը մեջբերել է Բըրնհեմի խոսքերը։

Բացի այդ, Լոնդոնը Կիևին կմատակարարի 45 միլիոն ֆունտ ստեռլինգի զենիթային հրթիռներ։ Վարչապետը նաև հանձնարարել է նախարարներին մշակել պատժամիջոցների, ռազմական օգնության և ֆինանսական միջոցների լրացուցիչ փաթեթներ՝ առաջիկա շաբաթներին Կիևին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար:

Զուգահեռաբար Բըրնհեմը և նրա նախարարները կոչ կանեն իրենց գործընկերներին ամբողջությամբ արգելել ռուսական հեղուկ բնական գազի միջազգային ծովային փոխադրումները՝ նշել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում