ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Դատախազական ներգործության և պետշահերի հայցերի արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Հոկտեմբերի 17-ին

ժամը 7:00-ից մինչև 13:00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։

ժամը 6:00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացու-Գրիգոր Լուսավորչի հատվածում։

Հոկտեմբերի 18-ին

ժամը 6:00-ից մինչև 8:40-ն երթևեկությունը կսահմանափակվի՝

Խորենացու փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,

Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջությամբ,

Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,

Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը՝ ամբողջությամբ։

Ժամը 6:00-ից մինչև 9:15-ը՝

Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,

Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,

Հանրապետության փողոցը՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։

Ժամը 6:00-ից մինչև 9:45-ը՝

Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց - Սայաթ-Նովայի պողոտա,

Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,

Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցները՝ ամբողջությամբ։

Ժամը 6:00-ից մինչև 10:00-ն՝

Թամանյան փողոցը՝ ամբողջությամբ,

Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։

մինչև 10:10-ն՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։

մինչև 10:20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։

մինչև 10:30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցները՝ ամբողջությամբ։

մինչև 14:00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։

մինչև 14:30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցները՝ ամբողջությամբ։

Ժամը 7:00-ից մինչև 14:30-ն՝

Հաղթանակի կամուրջը՝ մասնակի,

Արգիշտիի փողոցն՝ ամբողջությամբ,

Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։

«Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար»,- նշում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում