Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են ավազակության համար հետախուզվող անձի

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրել են հոկտեմբերի 9-ին։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Ժամը 12․10-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին, ապա կալանավորվել։

Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում