Գյումրիի «Հաղթանակ» զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ

Գյումրիի «Հաղթանակ» զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ armtimes.com լրատվական կայքում 2026 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում՝ ծառահատումների օրինականության հիմքերը պարզելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում Տեսչական մարմնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ զննել են հատված ծառերի տեղանքը։ Զննության ընթացքում հայտնաբերվել է տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։ Դրանցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։

Հաշվարկվել է բուսական աշխարհին հասցված վնաս՝ 630.000 ՀՀ դրամի չափով։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում