Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես` Արամ Խաչատրյան 15 հասցեից մինչև Արամ Խաչատրյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»,- ասվում է հաղորդագրությունում:










