Ազգային ժողովն այսօր երկու միջազգային համաձայնագիր է վավերացրել։ Դրանցից մեկը վերաբերում է մեր երկրում ԿՈՊ-17 համաժողովի անցկացմանը, իսկ երկրորդով՝ տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման համար վարկային միջոցներ են ներգրավվում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից։ Արտահերթ նիստի մանրամասները ներկայացնում է Վարդուհի Արզումանյանը։
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան












