ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում

ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում

ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինությունների գնման PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) մեխանիզմը դեռևս գործում է սովորական ռեժիմով՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին, որ Կիևին նման մատակարարումները կարող են արգելափակվել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

Երկու եվրոպացի պաշտոնյա CNN-ին ասել է, որ Սպիտակ տունը զգուշացրել է Ուկրաինային և նրա եվրոպացի դաշնակիցներին, որ պատրաստ է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումն ու զենքի վաճառքը, եթե Կիևը չդադարեցնի ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ անցյալ շաբաթավերջին, պետքարտուղարության և Պենտագոնի միջոցով նման նախազգուշացումներ են ուղարկվել Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաներին, ԱՄՆ-ի զինվորականներն էլ անմիջապես համապատասխան ուղերձներ են փոխանցել ուկրաինական հրամանատարությանը:

Աղբյուրներից մեկը նշել է, որ հետախուզական տվյալների և զենքի փոխանցումը «կենսական նշանակություն ունի» Կիևի համար, և դրանք չտրամադրելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքներն անվանել է «տխուր օր» Կիևի ու նրա դաշնակիցների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում