Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով. Թրամփի ուղերձը

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հոկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 211 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ 189 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 120 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 57, չամրակապված վարելու՝ 286, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 22, վարելու ընթացքում ծխելու՝ 581, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 220, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 586 և 1474 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 74-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 54-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 141 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել են ոչ սթափ 316 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 398 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3549, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 225, վարելու ընթացքում ծխելու՝ 797, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 779, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 202, արագության գերազանցման՝ 2016 և 5275 այլ իրավախախտում։ 116 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 750-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 328-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 104-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում