Իզմիրի քաղաքապետն անդամակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը

Իզմիրի քաղաքապետն անդամակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը

Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգայը անդամակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Կուսակցության կրծքանշանը նրան անձամբ հանձնել է Թուրքիայի նախագահ և ԱԶԿ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսպիսով` Իզմիրն առաջին անգամ անցել է իշխող կուսակցության կառավարման ներքո։

Թուգայը երկար տարիներ եղել է Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ և այս տարվա հունիսին լքել է կուսակցությունը՝ պատճառաբանելով, որ անընդունելի է համարում կուսակցության ներսում ստեղծված իրավիճակը։

Սեպտեմբերի վերջին Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը նույնպես հայտարարել էր Ժողովրդահանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին՝ նշելով, որ շարունակելու է իր քաղաքական ուղին որպես անկախ թեկնածու։ Միևնույն ժամանակ, նա հանդիպել էր Էրդողանի հետ, ինչի համար արժանացել էր քննադատության։

Ժողովրդահանրապետական կուսակցության ներքին ճգնաժամը սրվել է 2023 թվականի 38-րդ համագումարի շուրջ ընթացող դատական գործընթացներից հետո, երբ քննարկվում էր կուսակցության ղեկավարության փոփոխության հարցը։ Դրանից հետո կուսակցության նախկին նախագահ Օզգյուր Օզելը և 90 պատգամավոր դուրս են եկել ԺՀԿ-ից և հիմնել Նոր կուսակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում