Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

Ես և իրանցի գործընկերները, ինչպես նաև Իրանի ղեկավարությունը՝ նախագահը, խորհրդարանի խոսնակը և նրանք, ում հետ հասցրել ենք շփվել, քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի՝ Իրան այցի վերաբերյալ հարցին, ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

«Իսկ դա շատ հարուստ օրակարգ է՝ ՀՀ-ի և Իրանի միջև քաղաքական երկխոսությունից սկսած, հարաբերությունների ռազմավարական բնույթից սկսած, վերջացրած տնտեսական հարցերով, ենթակառուցվածքներով։ Բազմաթիվ են թեմաները։ Քննարկել ենք նաև միջազգային իրադրությունը Հարավային Կովկասում, Իրանի շուրջ առհասարակ»,- նշեց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, ապա ԱԳՄԱ նախարարն ասաց. «Առիթը ուզում եմ օգտագործել և Հայաստանի հանրությանը, Հայաստանի խորհրդարանին հավաստիացնել, որ Իրանում, առնվազն իմ տպավորությամբ և իմ լսածից եզրակացնում եմ, որ ԹՐԻՓՓ-ի շուրջ այն աժիոտաժը, որը երբեմն միտումնավոր ներկայացվում է որոշ մեդիառեսուրսների, որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից, ամենևին չի համապատասխանում իրականությանը։

Իրանում, իմ տպավորությունից և իմ լսածից ելնելով, ասում եմ, որ բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև այն տնտեսական հնարավորություններով, որոնք այդ նույն ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերագործարկումը ընձեռելու են հենց Իրանին և իրանցի գործարարներին, Իրանի տնտեսությանը։

Շատ լավ քննարկումներ ենք ունեցել գործընկերների հետ, հնչել են հարցեր, հարցերին տրվել են պատասխաններ։ Աշխատանքներն այս հարցի շուրջ Իրանի հետ շարունակական են։ Կարող եմ իսկապես ասել, որ երկու կողմի համար էլ բավարարվածության զգացում կա։ Մնացածը աժիոտաժ է, որը փչվում է։

Նույն սերիան է՝ վա՜յ, Իրանը արգելափակում է ԹՐԻՓՓ-ի գործունեությունը, վա՜յ, Ալիևը նոր պահանջներ է դրել Հայաստանի առաջ, վա՜յ, հայկական ծիրանը չվաճառվեց, վա՜յ, մեր մահը մոտ է, վա՜յ, Հայաստանում ամեն ինչ վատ է, վա՜յ, հարձակվեցին Հայաստանի վրա։ Այս ամենը ինչի՞ համար է. սկսել պատերազմ, դիմել փրկիչի օգնությանը, հայտնվել խեղճ վիճակում և նայել փրկիչին, երաշխավորի երաշխավորմանը, խաղաղապահի խաղաղապահությանը և այլն։

Շատ պարզ սցենար է։ Ինչ լուր կարդում եք, մի հատ այս ֆիլտրով անցկացրեք»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք բեռնափոխադրումների վերաբերյալ քննարկումներ եղել են, և ավիափոխադրումների մասին տեսլական կա, ապա Միրզոյանն ասաց.

«ՀՀ վարչապետն էլ օրեր առաջ Կառավարության նիստից հետո և այլ առիթով հնարավորություն ունեցավ սրան անդրադառնալու։ Մենք բոլոր մեր միջազգային գործընկերներին շատ թափանցիկ, հրապարակային ասում ենք՝ ոչ մի դավադրություն չկա, կեղծավորություն չկա։ Մենք շատ բարձր ենք գնահատում և կարևորում Իրանի հետ մեր հարաբերությունները և չենք վտանգի դրանք։

Մենք Իրանի հետ մեր հարաբերությունները, այնքան, որքան սանկցիաները թույլ են տալիս, խորացնելու ենք, այդ թվում՝ ավիափոխադրումներով, այնքան ժամանակ, որքան մենք չենք հայտնվի այն սահմանագծին, որից այն կողմ Հայաստանը ինքը կհայտնվի պատժամիջոցների թիրախում։

Այո, ավիափոխադրումները կան։ Ես մեկնել և վերադարձել եմ այդ ավիաուղիներից մեկով։ Բեռնափոխադրումների մասով՝ իրանական կողմում, մաքսային գոտում, մաքսատան մոտ, կան խցանումներ և կուտակումներ։ Մենք շատ ինտենսիվ քննարկում ենք հարցը։ Լուծումները կան, տեխնիկական լուծումներ են, որոնց իրագործումը, հուսով եմ, առաջիկա օրերին կտեսնեք»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում