Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս

Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ-Մոլդովա ասոցացման խորհրդի նիստից հետո Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի հետ համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել։

Նա նշել է, որ Մոլդովան դարձել է ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերություն կնքած առաջին երկիրը:

«Մեր տնտեսական կապերը նույնպես ամրապնդվել են։ ԵՄ -ն Մոլդովայի խոշոր առևտրային գործընկերն է։ ԵՄ աճի ծրագրի շրջանակներում մենք պարտավորվել ենք 1,9 միլիարդ եվրո հատկացնել ձեր տնտեսությանը, ենթակառուցվածքներին և փոխադարձ ինտեգրմանն աջակցելու համար: Եվ այսօր մենք տրամադրում ենք 157 միլիոն եվրոյի հերթական տրանշը։

Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա։ Դուք միացել եք եվրոյով վճարումների միասնական գոտուն, նաև ԵՄ շարժական ռոումինգի միասնական գոտուն, որը գործնական օգուտ է Մոլդովայի քաղաքացիների և բիզնեսի համար»,- ասել է Կալասը:

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև անվտանգության խնդիրը, քանի որ՝ «Եվրոպայում վերջին շաբաթներին նկատվում է ռուսական հիբրիդային հարձակումների, դիվերսիոն փորձերի և օդային տարածքի խախտումների աճ: Ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը անցած հանգստյան օրերին կրկին խախտել են Մոլդովայի օդային տարածքը»:

«Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին մեր ընդհանուր նպատակն է»,- ասել է Կալասը և հավելել.- այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից ի վեր Մոլդովան զգալի առաջընթաց է գրանցել անդամակցության ուղղությամբ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում