Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Ռոյթերսը՝ վկայակոչելով հարավկորեացի և ճապոնացի զինվորականներին։
Հարավային Կորեայի հայտարարության համաձայն հրթիռն անցել է ավելի քան 700 կմ։ Սեուլն ուժեղացրել է վերահսկողությունը հրթիռների հետագա փորձարկումների նկատմամբ և նախազգուշացրել, որ հետախուզական տեղեկատվություն կփոխանակի Վաշինգտոնի և Տոկիոյի հետ։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։










