Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

ԱՄԷ-ի գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ

Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազի գրասենյակը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է ահաբեկչական հարձակման փորձ։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն առևանգման մասին ազդանշան է փոխանցել, ապա կորցրել կառավարումը: Ի վերջո ինքնաթիռը, որում գտնվել է 180 ուղևոր, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ օդանավում որպես ուղևորներ գտնվող 2 այլ օդաչուների շնորհիվ:

Իսրայելական ԶԼՄ-ները նշում էին, որ միջադեպի պատճառ է դարձել երկու օդաչուների միջև ծագած ծեծկռտուքը, նաև օդաչուներից մեկը դանակով հարձակվել է օդանավի հրամանատարի վրա:

ԱՄԷ գլխավոր դատախազի խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ երկրորդ օդաչուն փորձել է ահաբեկչական գործողություն իրականացնել՝ դանակահարել է գործընկերոջը՝ մտադրություն ունենալով ինքնաթիռը կործանել Իսրայելում։

Հայտնի է, որ կասկածյալն օմանցի է, 2024 թվականին նրան հեռացրել էին թռիչքներից արմատական հայացքների պատճառով։ Սակայն ավելի ուշ թույլատրել էին շարունակել աշխատել Oman Air-ում վարչական պաշտոնում։

Այժմ քննիչները պարզում են՝ ինչու են նրան թույլ տվել իրականացնել Flydubai-ի չվերթը որպես 2–րդ օդաչու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում