Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Քննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունները

Քննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունները

ՆԳ նախարարությունում հոկեմբերի 2-ին տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Քննարկմանը մասնակցում էին ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձան պաշտպանության» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին առնչվող հարցերն էին։

Անդրադարձ է կատարվել Լիազոր մարմնի միջոցով ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացման նպատակով հասարակական կազմակերպություններին նախազգուշացման որոշումները տրամադրելու գործընթացի արդյունավետությանը։

Աշխատանքային խմբի ղեկավար, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ ընտանեկան և կենցաղային բռնության ոլորտն ակտիվ ինստիտուցիոնալ փոփոխությունների փուլում է։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դեպքերի հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ֆունկցիոնալության գնահատմանը և կիրառմանը, ինչպես նաև փոխգործակցության առկա հարթակների զարգացմանը՝ ապահովելով հաղորդակցություն ամբողջ շղթայում։

Մասնակիցները ներկայացնլով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընտանեկան և կենցաղային բռնությունների կանխարգելումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարևորել են այդ խնդիրների լուծման ընթացքում ապահովել մշտադիտարկումը, ռիսկերի ճշգրիտ գնահատումը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում