ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը

ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 1-ին մասնակցել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ կազմակերպած՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Վերջինիս նպատակն էր հիշելու և հարգանքի տուրք մատուցելու ընտանեկան և գենդերային հիմքով բռնության ենթարկված և մահացած կանանց հիշատակին և հանրության ուշադրությունը հրավիրելու բռնության և դրա առնչությամբ ցուցաբերած անտարբերության վրա։

Միջոցառման շրջանակում մոմավառություն էր կազմակերպվել Երևանի Կարապի լճի մերձակայքում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օրվա կապակցությամբ նաև ուղերձ էր հղել՝ ընդգծելով ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և հասարակության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն իր խոսքում կարևորել էր հասարակության իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը։ Պաշտպանն ընդգծել էր, որ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելումը պահանջում է պետության, մասնագիտացված կառույցների և հասարակության համատեղ ու հետևողական աշխատանք՝ յուրաքանչյուր անձի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն արդյունավետորեն երաշխավորելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում