COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ

Դատախազը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Դատախազությունից 1lurer.am-ին տեղեկացրել էին՝ Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում