COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար

Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը. ՆԳ նախարար

Այսօր մենք հիշում ենք ընտանեկան բռնության բոլոր զոհերին և վերահաստատում մեր անսասան հանձնառությունը՝ պայքարելու այս արատավոր երևույթի դեմ։ Այս օրը սոսկ օրացուցային ամսաթիվ չէ, այլ լռությունը կոտրելու և համախմբվելու հավաքական կոչ։ Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրվա իր ուղերձում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Մեր գլխավոր նպատակն է կերտել այնպիսի իրավական, հասարակական և մշակութային միջավայր, որտեղ բռնության ցանկացած դրսևորում կհանդիպի կտրուկ մերժման, իսկ հանցանքը երբեք անպատիժ չի մնա։

Պետք է արմատախիլ անենք ընտանիքի ներքին հակաիրավական գործերին չխառնվելու վտանգավոր կարծրատիպը, քանի որ յուրաքանչյուր անձի իրավունքների ոտնահարումը ողջ հասարակության և պետության խնդիրն է։

Մեր նպատակն է Հայաստանում ապահովել ընտանիքների անվտանգ ու առողջ կենսամիջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ապրել արժանապատվության և փոխադարձ հարգանքի պայմաններում։

Միևնույն ժամանակ ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով․ 365 օր է այդ պայքարի համար նախատեսված։

Այսօրվա կարևորությունն ընդգծվում է նաև Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավով։ Դրա շրջանակներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք միտված են պետության վարքագծի փոփոխությանը»,- ասել է նախարարը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում