COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ. Մակրոն և Սանչես

Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ. Մակրոն և Սանչես

Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հայտարարել են, որ Եվրամիությունն ուրախությամբ կընդունի Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ, եթե այն երբևէ որոշի վերադառնալ դաշինք։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այդ մասին խոսել են, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը քննադատել է Brexit-ը։

«Բարի վերադարձ։ Կարծում եմ՝ սա շատ լավ լուր է և՛ իր երկրի, և՛ եվրոպացիների համար», - ասել է Մակրոնը։

Սանչեսը Brexit-ն անվանել է «հսկայական կորուստ» Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի ժողովուրդների համար, ու ընդգծել է, որ Իսպանիան «անշուշտ ուրախությամբ կընդունի» Լոնդոնի վերադարձը։

Ներկայումս շարունակվում են նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Վարչապետ Էնդի Բըրնհեմը նախօրեին հայտարարել էր, որ այս տարի ավելի ուշ կներկայացնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապնդման տարբերակները: Բըրնհեմը նշել էր, որ Եվրամիություն վերադարձը «մեկ այլ ժամանակի հարց է», իր կառավարությունն այժմ պետք է կենտրոնանա դաշինքի հետ մերձեցման վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում