Կենսաբազմազանության պահպանումը հնարավոր է բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավմամբ․ Աբիսողոմոնյան

Կենսաբազմազանության պահպանումը հնարավոր է բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավմամբ․ Աբիսողոմոնյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է և բացման խոսքով հանդես եկել կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ կազմակերպված «Ազգային երկխոսություն գենդերի, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ» խորագրով միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթությունները հիմնված են թափանցիկության և ներառականության սկզբունքների վրա՝ շեշտելով, որ կենսաբազմազանության արդյունավետ պահպանումը հնարավոր է միայն բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետությունների, միջազգային կազմակերպությունների, կանանց, երիտասարդների, ակադեմիական հանրության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության իմաստալից ու լիարժեք ներգրավվածությամբ։

Նախարարի տեղակալը նշել է, որ կանայք առանցքային դեր ունեն ավանդական գիտելիքի փոխանցման ու բնության պահպանության գործում։ Այս համատեքստում ներկայացվել են ՀՀ կառավարության քայլերը բազմակողմ հարթակներում՝ ուղղված գենդերային հավասարության ու իրավունքահեն մոտեցումների առաջմղմանը։

Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի շրջանակներում կանանց նվիրված միջոցառումներին, մասնավորապես հոկտեմբերի 27-ին կայանալիք Կանանց ֆորումին։

Ծանոթագրություն. «Գենդեր, կենսաբազմազանություն և COP17» ազգային երկխոսությունը համակազմակերպել էին Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, COP17-ի Հայաստանի նախագահությունը, Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը, «ՄԱԿ Կանայք» կառույցը և ԿԲԿ Կանանց խմբակցությունը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©