COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Իսպանիայի Սենատը «դեմ» է քվեարկել Ֆրանսիայի հետ բարեկամությանը Մակրոնի այցի ֆոնին

Իսպանիայի Սենատը «դեմ» է քվեարկել Ֆրանսիայի հետ բարեկամությանը Մակրոնի այցի ֆոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այց է կատարել Իսպանիա, որն առաջինն էր 2009 թվականից ի վեր: Այցը սկսվել է թագավորական պատիվներով, պատվարժան հյուրին և Ֆրանսիայի առաջին տիկնոջը դիմավորել են Իսպանիայի թագավորն ու թագուհին, սակայն այն ստվերվել է երկու երկրի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը մերժելու՝ Իսպանիայի Սենատի որոշմամբ։

Փաստաթուղթը հաստատման ընթացակարգ չի անցել Սենատում ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության ձայների բացարձակ մեծամասնության պատճառով։ Դեմ է քվեարկել 142 սենատոր, կողմ՝106-ը: Ընդդիմությունը հայտարարել է, որ պայմանագրի այն կետը, որը թույլ է տալիս երկու երկրի նախարարներին մասնակցել միմյանց կառավարությունների նիստերին, խախտում է Իսպանիայի Սահմանադրությունը: Ընդ որում, մեկ շաբաթ առաջ երկրի Սահմանադրական դատարանը փաստաթուղթը լիովին օրինական է ճանաչել։

Պայմանագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր խորհրդարանի ստորին պալատում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Իսպանիայի վարչապետ Սանչեսը ստորագրել էին Բարսելոնում՝ 2023 թվականի հունվարին: Այն նախատեսում էր համագործակցության խորացում և երկու կառավարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծում։

Չորեքշաբթի նախատեսված են Մակրոնի և Սանչեսի միջև բանակցությունները, ինչպես նաև Ֆրանսիայի ղեկավարի մասնակցությունը Իսպանիա-Ֆրանսիա տնտեսական ֆորումին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում