Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

ՌԴ զինված ուժերը գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Կիևին: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել, հայտնի է տուժածների մասին։ Զոհեր կան Սումիում: Թիրախում է եղել նաև Օդեսայի շրջանը:Ռուսատանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Դաշնության զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոնների, նավահանգստային, տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների և նավերի:Գերատեսչությունից նշել են նաև, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ ուժերը Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի մարզերի, Ղրիմի և Սև ծովի օդային տարածքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 129 անօդաչու թռչող սարք:Զուգահեռ, տեղեկություններ կան, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդիպել է ամերիկացի պաշտոնյաների հետ: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալով՝ քննարկվել են ռուս-ուկրաինական կարգավորման հնարավորությունը և պատերազմից ավարտից հետո էներգետիկ ոլորտում ռուս-ամերիկյան հնարավոր գործակցությունը։

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։

Հեղինակ՝ Դիանա ասպարյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©