COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը. 11 միլիոն դրամ կադաստրային արժեքով 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Շ.Ս.-ն մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 643 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում, մինչդեռ երկրորդ մասնակից Ա.Խ.-ն փաստացի մրցույթին չի մասնակցել։Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

Ուսումնասիրության արդյունքում Կոտայքի մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Շ.Ս.-ի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Նաիրի համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։2026 թվականի սեպտեմբերի 16-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում՝ Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողատարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում