«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ, ասել է պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք համագործակցում ենք մեր հայ գործընկերների հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ, և ես հույս ունեմ, որ կարող ենք նաև օգնություն ցուցաբերել», - ասել է Լիխաչովը։
Ավելին, նշել է Լիխաչովը, աշխատանքները շարունակվում են Հայկական ատոմակայանում։ «Մենք չենք կարող հեռացնելլ Հայաստանը, քանի որ ընդլայնում ենք կայանը։ Այնտեղի ղեկավարությունը կորոշի, թե որ ուղին ընտրել, բայց մենք ներկա ենք», - հավելել է Լիխաչովը։










