COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը մասնակցել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակի թեմայով նամականիշի մարման արարողությանը

ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը մասնակցել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակի թեմայով նամականիշի մարման արարողությանը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմայով նամականիշի մարման արարողությանը: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Մարմանը նախորդած իր խոսքում Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ Մխիթար Սեբաստացու անունը հայ ժողովրդի կրթական, մշակութային և հոգևոր ժառանգության կարևորագույն էջերից է և երեքուկես դար անց նրա հիմնած գործը շարունակում է ապրել՝ իր ազդեցությունն ունենալով ոչ միայն հայագիտության և կրթության, այլև հայ մշակույթի ու ինքնության պահպանման և միջազգային ներկայացման գործում։ 

ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև  հարաբերություններում մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու արժևորման օրակարգի կարևորությունը՝ նշելով, որ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նամականիշի համատեղ թողարկումն այս ուղղությամբ ևս մեկ խորհրդանշական նախաձեռնություն է։

Նամականիշի մարմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Անտե Արքեպիսկոպոս Յոզիչը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդ Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր հոգևորական, հասարակական, գիտական և մշակութային գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին (1676–1749 թթ․)՝ «Սուրբ Ղազար կղզու տեսարան» փորագրանկարի խորապատկերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում