COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Իսրայելը բողոք է հայտնել Իսպանիային

Իսրայելը բողոք է հայտնել Իսպանիային

Երկուշաբթի Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թել Ավիվում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆրանցիսկ Պեդրոսին՝ բողոք հայտնելու Իսպանիայի երիտասարդության հարցերի նախարար Սիրա Ռեգոյի ՝ պաղեստինյան պետության աջակցության վերաբերյալ «գետից ծով» արտահայտության կապակցությամբ, հաղորդում է իսրայելական Yedioth Ahronoth թերթը:

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ հինգշաբթի Մադրիդում՝ Իսպանիայում Պաղեստինի դեսպան Ֆադի Էլհուսեյնին ներկայացնելու միջոցառման ժամանակ, Ռեգոն հայտարարել է, որ Իսպանիան «ճիշտ դիրք է գրավել մերձավորարևելյան հակամարտության հարցում», իսկ Իսպանիայի հանրությունն աջակցում է «գետից մինչև ծով» պաղեստինյան պետության ստեղծմանը։ Նա նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «պատերազմական հանցագործ» և Իսրայելին մեղադրել Գազայի հատվածում ցեղասպանության համար: Իսրայելն այդ հայտարարությունները որակել է որպես վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած Իսպանիայի կառավարության «համակարգված հակաիսրայելական քաղաքականության» մաս։

Իսպանիայի և Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացել են Մադրիդի կողմից Գազայում իսրայելական պատերազմի քննադատության ֆոնին: Իսպանիան Պաղեստին պետությունը պաշտոնապես ճանաչել է 2024 թվականի մայիսին։ 2026 թվականի ապրիլին Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կոչ է արել Եվրամիությանն ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Իսրայելի նկատմամբ, այդ թվում՝ վերանայել հարաբերությունները Թել Ավիվի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում