COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 2-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում 4 անձ, գողություններ կատարելու շուրջ գալով նախնական համաձայնության, դերերի բաշխմամբ, Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում կայանված ավտոմեքենաների ապակիները վնասելու կամ դռների փականները բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել դրանց սրահներ, ինչպես նաև ծաղկի խանութ-սրահ, որտեղից կատարել են զգալի և խոշոր չափերի հասնող գումարների, բանկային քարտերի, էլեկտրոնային սարքավորումների և տարբեր գույքերի հափշտակություններ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու, ինչպես նաև գողությանն օժանդակելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում