COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJ

Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJ

Ռուսաստանի իշխանությունները, հետխորհրդային տարածքում գործող հանցավոր ցանցերի միջոցով, 20 միլիոն դոլարի պարգևավճար են առաջարկել տեղեկատվության համար, որը կօգնի հայտնաբերելու Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդիին: Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են ստորաբաժանման ներկայացուցիչները:

Բրովդին պարբերականին պատմել է, որ անօդաչու զորքերին բաժին է ընկնում վերջին մեկ տարվա ընթացքում ռազմաճակատում ռուսական բոլոր կորուստների մոտ մեկ երրորդը: Նրա խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր իր ստորաբաժանումները կորցրել են 79 մարտիկ, իսկ յուրաքանչյուր զոհվածի դիմաց վիրավորել կամ սպանել են 656 ռուս զինվորականի:

Ռոբերտ Բրովդին ծագումով հունգարացի է`Ուժգորոդի բնակիչ։ Պատերազմից առաջ նա զբաղվել է հացահատիկի բիզնեսով, իսկ ռուսական բանակի ներխուժումից հետո կամավոր գնացել է պատերազմ։ 2022 թվականի մայիսին Բրովդին ստեղծել է «Մադյարի թռչուններ» օդային հետախուզության ստորաբաժանումը, որը ժամանակի ընթացքում  ​​վերաճել է 414-րդ առանձին անօդաչու համակարգերի բրիգադի։ 2025 թվականին Բրովդին գլխավորել է անօդաչու համակարգերի ուժերը։

Ռուսաստանում Մադյարին հեռակա կարգով դատապարտել են ցմահ ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել 46 հանցագործության համար, այդ թվում՝ «ահաբեկչական հարձակումների, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց մահվան և զգալի գույքային վնասի»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում