Անկարան պարտավոր չէ միանալ Ռիադի ռազմական գործողություններին. Էրդողան

Անկարան պարտավոր չէ միանալ Ռիադի ռազմական գործողություններին. Էրդողան

Մեքքայի պաշտպանական համաձայնագրին մասնակցությունը երկրներին չի պարտավորեցնում զինված հակամարտության մեջ մտնել գործընկերներից մեկի վրա հարձակման դեպքում, Newsweek պարբերականին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Պետությունները կարձագանքեն հարձակման ենթարկված երկրի խնդրանքների և կարիքների հիման վրա: Օգնությունը կարող է լինել աջակցության տեսքով հետախուզական տվյալների, լոգիստիկայի կամ զինամթերքի ոլորտում», - ասել է նա՝ հավելելով, որ գործընկեր երկրների միանալը զինված հակամարտությանը, ընդհանուր առմամբ, հնարավոր է, բայց ոչ ավտոմատ։ Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ համաձայնագիրը չի կարող դիտվել որպես դաշինք Իրանի, Իսրայելի կամ տարածաշրջանի մյուս երկրների դեմ։

Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան օգոստոսի 7-ին ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է համատեղ արձագանք համաձայնագրի անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։

Պակիստանը հայտարարել է, որ Մեքքայի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում կարող է օդից հարձակվել հութիների վրա, եթե Ռիադը խնդրի դա, հայտնել է Turkiye Today-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Middle East Eye-ն էլ հաղորդել է, որ Թուրքիան, որպես այդ համաձայնագրի մաս, մտադիր է Սաուդյան Արաբիային ռազմական օգնություն ցուցաբերել, բայց հութիների դեմ մարտական ​​​​գործողությունների մեջ մտնելու մտադրություն չունի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում