Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվել

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 20-ին։ Ժամը 16:50-ին Երևանի Վախթանգ Անանյան փողոցում նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Պարոնյան փողոցում բնակվող օտարերկրացի մի տղամարդու։

29-ամյա երիտասարդի խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց փոշենման զանգվածով 48 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 55 գրամ էր։ Օտարերկրացին հայտնեց, որ փաթեթներում կոկաին է, ու ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը։

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված փաթեթները հայտնաբերվեցին։

Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©