Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

«Լսելով Կոմիտաս․ Ֆոլկից ջազ»․ Կոմիտասի երաժշտական ժառանգությունը՝ նոր մեկնաբանությամբ

«Լսելով Կոմիտաս․ Ֆոլկից ջազ»․ Կոմիտասի երաժշտական ժառանգությունը՝ նոր մեկնաբանությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբն ու Dialog Project երաժշտական խումբը ներկայացնում են նոր համերգային ծրագիր՝ «Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը» խորագրով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համերգները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Մեղրու մշակույթի կենտրոնում, և սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում։ Համերգային ծրագիրը կներկայացվի նաև  Երևանում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Նախագիծը միավորում է երգչախմբային արվեստն ու ժամանակակից երաժշտական մոտեցումները՝ ստեղծելով յուրօրինակ երկխոսություն Կոմիտասի երաժշտական ժառանգության, հայկական ժողովրդական երաժշտության և ջազային արտահայտչամիջոցների միջև։

Ժամանակակից մշակումների հեղինակն է Վահագն Բաբլոյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում