Թիմում հիանալի մթնոլորտ է. Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Լատվիա հանդիպումից առաջ

Թիմում հիանալի մթնոլորտ է. Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Լատվիա հանդիպումից առաջ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Լատվիա հանդիպումը։

Խաղին ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ավագ Էդուարդ Սպերցյանի մամուլի ասուլիսը:

«Ես կենտրոնացած եմ ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման վրա։ Թիմում հիանալի մթնոլորտ է․ տղաներին տեսնելիս ոգևորություն եմ զգում։ Բոլորս պատրաստ ենք վաղվա խաղին։ Ունենք լավ հավաքական, և ես հպարտ եմ, որ աշխատում եմ այս թիմում», - ասել է Եղիշե Մելիքյանը։

Էդուարդ Սպերցյանն ասել է, որ մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականում։

«Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական։ Վաղվա խաղում ամեն ինչ կախված է մեզնից․ եթե լավ կատարենք մեր աշխատանքը, կհաջողենք։ Վաղվա խաղը նոր էջ է Հայաստանի ազգային հավաքականի պատմության համար», - նշել է Էդուարդ Սպերցյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում