COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ֆինանսական ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկրների ֆինանսական համակարգերի կայունությունը, բարձրացնել ֆինանսական ոլորտի թափանցիկությունն ու կենսունակությունը, պաշտպանել ավանդատուների և ներդրողների օրինական շահերը:

Հուշագիրը սահմանում է կողմերի միջև ֆինանսական ոլորտի կարգավորմանը և վերահսկողությանը վերաբերող տեղեկատվության փոխանակման կարգը, համագործակցությունը` ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման, վերահսկողության, շուկայական վարվելակերպի և սպառողների շահերի պաշտպանության, մրցակցության, ճգնաժամերի կառավարման, վճարային համակարգերի, արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման, ֆինանսական տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության և այլ ոլորտներում:

Հուշագիրն ամուր հիմք է երկու երկրների կենտրոնական բանկերի միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում