ՌՌոզա Խաչատրյան

Բարեփոխումներով լուծվելու է նաև ՊՈԱԿ-ներում ու հիմնադրամներում աշխատողների հարցերը

Բարեփոխումներով լուծվելու է նաև ՊՈԱԿ-ներում ու հիմնադրամներում աշխատողների հարցերը

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը» առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Սերգեյ Բագրատյանին հետաքրքրեց, թե հանրային ծառայողի և քաղաքականության հետ կապը ինչքանով է արտահայտված փոփոխություններում, և արդարացված են նախագծում կատարված փոփոխությունները, երբ փորձ է արվում տարանջատել ընտրական համակարգը որևէ կարգի ազդեցությունից:

«Մեր ռազմավարական նպատակները հետևյալն են՝ հասնել իրավիճակի, երբ կլինեն հանրային պաշտոններ, որոնք կլինեն քաղաքական, հայեցողական պաշտոնները, որոնք այսօր էլ նախատեսված են: Հանրային ծառայությունը այն աշխատակազմն է, որն ապահովելու է ամբողջ գործունեությունը: Նաև բարեփոխումների երրորդ փուլով նպատակ է դրվելու լուծել այն աշխատողների հարցերը, որոնք ընդգրկված են որոշակի ՊՈԱԿ-ներում, հիմնադրամներում, պետական մասնակցությամբ ՓԲԸ-ներում, որոնց վրա այժմ օրենսդրական այս կարգավորումները չեն տարածվում»,- հարցին ի պատասխան նշել է արդարադատության փոխնախարար Ռ. Գրիգորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում