Քննարկվում է խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու օրենքի նախագիծը

ՌՌոզա Խաչատրյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ներկայացրած օրենքի նախագիծը:

Աբովյանը նշեց, որ ներկայիս կարգավորմամբ՝ եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է, նա առաջարկել էր խմբակցություններում ավելացնել ևս 1-ական փորձագետի հաստիք: Պատգամավորը հիմնավորել է՝ այնպիսի իրավիճակում են, որ բացի նրանից, որ շատ են, նաև որակապես տարբերվում են նախկիններից: Աբովյանը շեշտել է, որ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում