ՌՌոզա Խաչատրյան

Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշումը մերժվեց

Էրիկ Գրիգորյանի պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշումը մերժվեց

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը չընդունվեց 17 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ քվեարկեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշման նախագծին:

«Մենք ողջունում ենք հարցապնդումների ինստիտուտը կիրառելու նախաձեռնությունը, «Իմ քայլը» խմբակցությունը ակտիվորեն մասնակցել է և եկել է այն եզրակացության, որ պարոն Գրիգորյանի հրաժարականը պահանջելու հիմք չկա, ուստի մենք քվեարկելու ենք դեմ»,- ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նշեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:

Հիշեցնենք, որ երեկվա նիստում Մանե Թանդիլյանը ներկայացրեց իրենց դժգոհությունը՝ շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված:

«Էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական, կարևոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը՝ ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա բնական միջավայր: Կառավարության ծրագրում նշված ուղղություններից ոչ միայն ոչ մեկը չի արվում, այլև կարելի է ասել, հաճախ արվում է ուղիղ հակառակը: Ասում եք՝ Կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջև բարձր հաշվետվողականության ապահովմանը, սակայն այդպես էլ անկատար մնաց իրական շահառուների բացահայտման գործընթացը: Ձեր ամբողջ պատասխանի մեջ տպավորություն է, որ կառավարությունը չի պատկերացնում բնապահպանական խնդիրները և դրանք փոխարինում է տնտեսական խնդիրներով»,- ասել էր Մանե Թանդիլյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում