ԳԳոհար Սիմոնյան

ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան. ԱՄԷ դեսպանություն

ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան. ԱՄԷ դեսպանություն

Օրերս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային Ժողովում նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են ժամանել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ ունեցած հանդիպումից հետո  հրաժարվել են Հայաստանում ներդրումներ անել:

Հայաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը, սակայն, փոխանցել է, որ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։ 2019 թվականի ամռանը Հայատան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա ալ-Նահյանը, որն ամենևին էլ Աբու Դաբիի թագաժառանգը չէ:

ԱՄԷ դեսպանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ին հայտնել են, որ նախագահի որդին Հայասատան եկել է բիզնես այցով և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։ Թագաժառանգի՝ Հայաստանում երբևէ չլինելու հանգամանքը հաստատել են նաև ՀՀ ԱԳ նախարարությունից։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում