ՆՆարե Ոսկանյան

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կլինեն. օրինագիծն ընդունվեց

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կլինեն. օրինագիծն ընդունվեց

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթը: Այն ընդունվեց 110 կողմ և 3 ձեռնպահ ձայներով:

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է գործատուների, աշխատանքային օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի, աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ  վերահսկողությունը  իրականացնել լիազորված տեսչական մարմնի միջոցով: Աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի՝ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում